Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

2025 թվականի օգոստոսի 5-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեց Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, վերջին մարտահրավերները, ինչպես նաև Ժողովրդական պաշտպանի դերն ու գործունեությունը դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց Ժողովրդական պաշտպանի տարեկան խորհրդարանական զեկույցներում արտացոլված առաջարկությունների կատարման վիճակին։

Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն հայտնեց Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակին։ Կողմերը համաձայնեցին շարունակել հետագա համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էլենե Ղուդուշաուրին և Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական խորհրդական Ալեքսանդրա Շեփարդը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)