Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդին

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս Դավթյանի հետ։

Հանդիպմանը խոսվել է հանդուրժողական մշակույթի ավանդույթների և տարբեր կրոնական դավանանքների պատկանող Վրաստանի քաղաքացիների դարավոր խաղաղ գոյակցության մասին, Կիրակոս վարդապետն անդրադարձել է Վրաստանի հայկական եկեղեցու մշակութային և կրթական գործունեությանը։

Լևան Իոսելիանին ընդգծեց օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը, որը բնակչությանը իրավունք կտա օգտվել տոների հետ կապված հանգստյան օրերից՝ նշելու իրենց կրոնական տոները։

Խոսվել է նաև խորհրդայնացման շրջանում Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցուց բռնագրավված վիճելի եկեղեցիների մասին, ինչի մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակը տարիներ շարունակ նշում է խորհրդարանական զեկույցներում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել կառույցների միջև համագործակցության համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)