Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
2023 թվականի հունիսի 16-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակը և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության 2022-2030 թվականների ազգային ռազմավարության մանրամասները։
Կողմերն ընդգծել են նաև ապագա համագործակցության կարևորությունը։