Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Կրոնների խորհրդի անդամների հետ
2023 թվականի մայիսի 30-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Ժողովրդական պաշտպանին կից կրոնների խորհրդի անդամների հետ։
Խորհրդի նիստին ներկաները քննարկել են կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով երկրում առկա մարտահրավերները և խոսել հանդուրժողական մշակույթի ամրապնդման նպատակով Ժողովրդական պաշտպանի և Կրոնների խորհրդի կողմից մշակված առաջարկությունների իրականացման անհրաժեշտության մասին։
Ժողովրդական պաշտպանն ընդգծել է Կրոնների խորհրդի գործունեության կարևորությունը և հաստատել իր լիակատար աջակցությունը խորհրդի անդամներին։