Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Կաբալիի, Ուզունթալայի և Բայիսուբանիի բնակիչներին
2024 թվականի ապրիլի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանն այցելել է Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետ և հանդիպել երեք գյուղերի՝ Կաբալիի, Ուզունթալայի և Բայիսուբանիի բնակիչներին։
Ժողովրդական պաշտպանը լսել է տեղի բնակչությանը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցերը, զրուցել նրանց հետ Ժողովրդական պաշտպանի գործունեության և խորհրդարանական զեկույցում բարձրացված խնդիրների մասին։ Ժողովրդական պաշտպանը շեշտը դրեց վաղ տարիքում ամուսնության և նշանադրության վրա և նշեց, որ այս մարտահրավերին արձագանքելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում և՛ պետության, և՛ հասարակության կողմից։
Բնակչությունը հիմնականում խոսում էր ճանապարհային և ջրամատակարարման ենթակառուցվածքների կազմակերպման անհրաժեշտության, ինչպես նաև մանկապարտեզների բացակայության և դրանց աշխարհագրական հասանելիության մասին։ Բացի այդ, նրանք ընդգծեցին գյուղի, հատկապես երիտասարդության համար մարզամշակութային օբյեկտների զարգացման անհրաժեշտությունը, այդ առումով ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը:
Բայիսուբանիում Ժողովրդական պաշտպանը երիտասարդների հետ խոսեց մարդու իրավունքների և ազատությունների, կրթության իրավունքի, երեխաների իրավունքների պաշտպանության կարևորության և այլ հարցերի մասին և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։
Ժողովրդական պաշտպանը մշտապես հանդիպում է Վրաստանի մարզերի բնակիչներին, տեղեկացնում նրանց իրավական վիճակի մասին և տեղական կամ կենտրոնական իշխանություններին առաջարկում առկա խնդիրների լուծումներ։