Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության ներկայացուցիչ Կաորի Իշիկավային

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության ներկայացուցիչ Կաորի Իշիկավայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանում գենդերային իրավահավասարության, կանանց տնտեսական և իրավական կարգավիճակի հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց սպանության խնդրին։ Ժողովրդական պաշտպանը կարևորեց ապարատի գործունեությունը գենդերային դրդապատճառներով կանանց սպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կազմակերպությունների միջև գործընկերության ամրապնդմանը և սերտ համագործակցությանը` ուղղված կանանց իրավական վիճակի բարելավմանը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)