Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավարի հետ

2023 թվականի մարտի 15-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նեուկիրչի հետ։

Պարոն Կլաուս Նեուկիրչը շնորհավորել է Լևան Իոսելիանիին Ժողովրդական պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և իր մեծ հարգանքը հայտնել Ժողովրդական պաշտպանի ինստիտուտի նկատմամբ։

Հանդիպմանը կողմերը խոսել են երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործող օրենսդրության և այն փոփոխությունների մասին, որոնք պետք է իրականացվեն Եվրամիության հետ ներդաշնակեցման համար։ Քննարկվել են սոցիալական իրավունքների պաշտպանության վիճակը, արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը և այլ հարցեր։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)