Ժողովրդական պաշտպանը տեղում ծանոթանում է ընտրությունների ընթացքին
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Գարդաբանի մունիցիպալիտետի Նազարլո և Քեսալո գյուղեր և ծանոթացել էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող
քվեարկության գործընթացին։
Ժողովրդական պաշտպանը հանդիպել և զրուցել է նաև ընտրողների, ընտրական վարչակազմի ներկայացուցիչների և անկախ դիտորդների հետ։
Տեղում կատարված դիտարկման և ստացված տեղեկատվության համաձայն՝ գյուղերում ընտրություններն այս փուլում ընթանում են առանց որևէ անկանխատեսելի խոչընդոտի։
Ժողովրդական պաշտպանը հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ, առանց էքսցեսների ու ֆիզիկական առճակատումների։
Բացի այդ, Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին, որ եթե խախտվում է իրենց ընտրական իրավունքը կամ տեղյակ են լինում նման իրավունքի սահմանափակման մասին, ապա անպայման դիմեն Ժողովրդական պաշտպանի գրասենյակին, թեժ գծով՝ 1481։