Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի թեմի միտրոպոլիտի հետ

2023 թվականի օգոստոսի 24-ին Սամցխե-Ջավախեթիում գտնվող Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի թեմի միտրոպոլիտ, սրբազան Նիկոլոզ Փաչուաշվիլիի հետ։

Հանդիպմանը խոսվել է տարածաշրջանում առկա մարտահրավերների, ուղղափառ եկեղեցու դերի մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնակիչների բազմազգությունը: Քննարկվել են նաև եկեղեցիների և վանքերի վերականգնման, մշակութային ժառանգության պահպանության վիճակի հարցերը։

Հանդիպումից հետո Ժողովրդական պաշտպանն այցելել է Ախալքալաքի Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)