Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Մարդու իրավունքների դատարանի փոխնախագահի հետ
2023 թվականի մայիսի 23-ին պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին, հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Մարկո Բոսնյակի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Վրաստանի կողմից ներկայացված հայցերի բնույթը և Ժողովրդական պաշտպանի կողմից մշակված դատարանի ընկերոջ կարծիքները։ Խոսվել է նաև Ստրասբուրգի դատարանի և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջև համագործակցության կարևորության և ապագայում այդ համագործակցության խորացման հեռանկարների մասին։