Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Աջարիայում գործող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ

2023 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին Բաթումիում, հանդիպել է Աջարիայում գործող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ։

Քննարկված հիմնական թեմաներն էին արդարադատության համակարգը, խոսքի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները, երեխաների նկատմամբ բռնությունը, աշխատանքի և սեփականության հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը Լևան Իոսելիանին կարևորել է հասարակական սեկտորի և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի համագործակցությունը և նշել, որ հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման գործընթացում անհրաժեշտ է իրավապաշտպանների համակարգված աշխատանքը։

Միջոցառումն անցկացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործընկերային ծրագրի շրջանակներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)