Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների և կրոնների խորհուրդները դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան և աջակցում Վրաստանի եվրոպական ինտեգրմանը
«Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից հանդուրժողականության կենտրոնը, ազգային փոքրամասնությունների և կրոնների խորհուրդների անդամներն իրենց հիացմունքն են հայտնում ուկրաինացի հերոս ազգի նկատմամբ և դատապարտում Ռուսաստանի Դաշնության հանցավոր ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այս ծանր իրավիճակում մեր մտքերը կենտրոնացած են Ռուսաստանի մղած պատերազմի զոհերի, օկուպացիայի դադարեցման և խաղաղության վրա։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք փաստել, որ եվրոպական ժողովրդավարական ընտանիքի լիարժեք կայացումը մեր պետության, մեր հասարակության գլխավոր նպատակներից մեկն է. Սա մեր պատմական պատասխանատվությունն է թե՛ մեր նախնիների, թե՛ ապագա սերունդների հանդեպ. Սա հուսալի հիմք է Վրաստանի անկախության պաշտպանության, անվտանգության ու զարգացման համար։
Այս նպատակին հասնելը և դրա իրականացումը Վրաստանում կնպաստեն ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը, քաղաքացիական ինտեգրման խորացմանը, մարդու իրավունքների վիճակի բարելավմանը, կաջակցի կրթության, տնտեսության, գիտության և կյանքի տարբեր ոլորտներում առավել բարձր չափանիշների հաստատմանը, կստեղծվի լավագույն նախադրյալներ մեր պետության և հասարակության խաղաղ և հանդուրժողական զարգացման համար։
Հետևաբար, Վրաստանի բազմազգ և բազմադավան հասարակությունը համատեղ ջանքերով աջակցում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումին»։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոն
Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհուրդ
- Առնոլդ Ստեփանյան - «Բազմազգ Վրաստան» ընդհանուր քաղաքացիական շարժում
- Ագիթ Միրզոև - Ներգրավման և զարգացման կենտրոն
- Զաուր Խալիլով - Քաղաքացիական ինտեգրման կենտրո
- Մարի Միքոյան - «GENERATION I»
- Մարի Առաքելովա – Վիրահայերի միությու
- Լեյլա Մամեդովա – Վրաստանի ադրբեջանցի երիտասարդական միություն
- Սուսանա Խաչատրյան - Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միություն
- Միխայիլ Բորիս - Ուկրաինացիների վրացական միություն
- Լեյլա Սուլեյմանովա - Ադրբեջանցի կանանց միություն
- Վալենտինա Մարջանիշվիլի – վրաց-ուկրաինական մամուլի և գրքի տուն
- Միխայիլ Ավաքյան - «Շեն» միություն
- Նոնա Խանգոշվիլի - «Հանուն Պանկիսիի բարօրության» համայնքային միություն
- Գարի Օգուստ - Վրաստանի գերմանական ասոցիացիա «Այնունգ»
- Ռիմա Ղարիբյան՝ «Բաց սահմաններ»
- Թամար Բեքաուրի - Կախեթիի տարածաշրջանային զարգացման հիմնադրամ
- Մամուլի Նեշումաշվիլի՝ «Ուդի»
- Նաիրա Բեպիև - «Կովկասյան խճանկար» միջազգային հանրություն
- Ռեգինա Յակոբիձե - Վրաստանի լատվիական համայնք «Ավե-Սոլ»
- Լիլի Սաֆարովա - Կանանց իրավունքների համայնքային նախաձեռնություն
- Եվգենիա Կոտանիդի - Վրաստանի հույների միություն
- Վան Բայբուրթ – «Վրաստան» թերթ
- Վեներա Մարտղոփլիշվիլի - Կախեթի գնչուների միություն «Ռոմա»
- Քերիմ Գումբաթլի - Ժողովրդավարության և ինտեգրման ռեսուրսներ
- Դավիթ Ադամով - Վրաստանի ասորիների ազգային կոնգրես
- Բորիս Սինյուկ - ուկրաինացիների վրացական համայնք «Դնեպր»
- Հայտարարությանը միանում է նաեւ «Սալամի» հասարակական հարթակը
Ժողովրդական պաշտպանին կից կրոնների խորհուրդ
- Վրաստանի մահմեդականների միություն
- Վրաստանի մահմեդականների գերագույն վարչություն
- Փրկության բանակ
- Ավետարանական հավատքի եկեղեցի
- Սուրբ Երրորդության բողոքական եկեղեցի
- Ազատ քրիստոնյաների աստվածային եկեղեցի
- Ավետարանական Եկեղեցի՝ Կյանքի Խոսք
- Ավետարանական բապտիստական եկեղեցի
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմ
- Ընկերների հասարակություն
- Սվեդենբուրգի կրոնական միություն
- Ահմադիա մահմեդական համայնք
- Ավետարանական եկեղեցի
- Լատին կաթոլիկների Անդրկովկասի առաքելական վարչություն