Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային իրավահավասարության խորհուրդների հետ

2023 թվականի ապրիլի 19-28-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային դեպարտամենտի աշխատակիցներ Սոփիո Ռուսեցկին, Նինո Յակոբիձեն և Գվանցա Խառատիշվիլին Մցխեթա-Մթիանեթի և Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետներում հանդիպել են Գենդերային իրավահավասարության խորհրդի անդամների հետ և անցկացրել տեղեկատվական հանդիպումներ։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները Գենդերային իրավահավասարության խորհրդի անդամների հետ զրուցել են գենդերային էության և հիմնական հասկացությունների, կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության և ֆեմիցիդների խնդիրների մասին։ Հանդիպմանը քննարկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերը կանանց և ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման և տուժածների հզորացման գործընթացում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)