Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը նախընտրական ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ
Վրաստանի ժողովրդական պաշտպանը սահմանադրական մանդատի շրջանակներում նախընտրական շրջանում ակտիվորեն վերահսկում է մարդու իրավունքների վիճակը: Ղեկավարվելով «Ժողովրդական պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքի 21-րդ հոդվածով `ներկայացնում ենք Ժողովդական պաշտպանի կողմից սեպտեմբերի 29-ի դրությամբ բացահայտված խնդրահարույց հարցերը:
Ժողովրդական պաշտպանի սեպտեմբերի 1-ին արված հայտարարությունից հետո, ցավոք, դեռևս արձանագրվել են ենթադրյալ խտրականորեն աշխատանքից ազատման դեպքեր: Ինչպես նաև բացահայտվել են ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների նկատմամբ ենթադրյալ ճնշումների, բռնությունների, մանկապարտեզներում / հանրային դպրոցներում աշխատող անձանց նկատմամբ քաղաքական ճնշումների և անձնական տվյալների ենթադրյալ անօրինական մշակման, ինչպես նաև ընտրողներին կաշառելու փաստեր: Նաև, բացահայտվել է լրատվամիջոցների և տեղական դիտորդական կազմակերպությունների համար թշնամական միջավայր ստեղծելու միտում:
Չնայած նրան, որ տուժողների մեծ մասը Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների մոտ հաստատել են խախտումները, Ժողովրդական պաշտպանը օգտագործում է «ենթադրյալ» տերմինը, քանի որ մի շարք դեպքեր պարունակում են հանցագործության նախանշաններ, որոնք դեռևս հաստատված չեն և դրանց պարզումը հանդիսանում է քննչական մարմինների և դատարանի իրավասությունը:
- Թեկնածուների ենթադրյալ ճնշման / վախեցնելու գործեր
Ընթացող նախընտրական շրջանը հատկապես առանձնանում է ընդդիմության թեկնածուների վրա ենթադրյալ ճնշման մասշտաբներով: Ժողովրդական պաշտպանը բազմաթիվ տեղեկատվություն է ստացել անձանց կողմից թեկնածության և պասիվ ընտրական իրավունքից հրաժարվելու մասին:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին հասանելիք տեղեկատվության[1] համաձայն, ընդդիմության 59 թեկնածուների նկատմամբ իրականացվել են ենթադրյալ ճնշումներ և ահաբեկում, իրենց թեկնածությունից հրաժարվելու նպատակով: Արդյունքում, այդ անձինք, բացառությամբ մի քանիսի, գրել են իրենց թեկնածությունները հանելու մասին դիմումներ: Մեր տվյալներով, նրանցից 52-ը եղել են «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչներ, 6-ը «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներ և մեկը՝ «Երրորդ ուժ-ռազմավարություն Աղմաշենեբելի»:
Թեկնածուներին ներկայացնող կուսակցությունների հաղորդմամբ, ենթադրյալ սպառնալիքները հիմնականում եղել են՝ Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչների, իշխող թիմի նախընտրական շտաբների անդամների, քրեական հեղինակություն ունեցող անձանց կողմից: Կուսակցությունների հաղորդմամբ, թեկնածուներին սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով, գույքը վնասելով և ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտմամբ (որոշ դեպքերում պետական գերատեսչությունները սկսեցին ստուգել թեկնածուների ընկերությունները), ընտանիքի անդամների և հարազատների անվտանգությամբ, նրանց աշխատանքից ազատելով, սոցիալական օգնությունը հեռացնելով, ընթացող քրեական գործի անբարենպաստ ավարտով: Ոմանց խոստացել են ապագա զբաղվածություն կամ ընտանիքի անդամի առողջության համար հոգատարություն:
Այն փաստը, որ գրեթե ոչ մի թեկնածու չի ցանկանում միջադեպի մասին խոսել հրապարակավ, ոչ էլ ժողովրդական պաշտպանի հերկայացուցչի հետ, տալիս է ենթադրության հիմք, որ ճնշումների / սպառնալիքների իրականացման դեպքում, նախկին թեկնածուներն ակնկալում են, որ սպառնալիքները կիրականացվեն:
Ժողովրդական պաշտպանն արդեն դիմել է[2] իրավապահ մարմիններին, կապված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների[3] նկատմամբ ենթադրյալ ճնշումների / սպառնալիքների մինչև 20 դեպքերին, այդ թվում` պետական տեսչության գրասենյակին և ներքին գործերի նախարարությանը:
Ուշագրավ են նաև առանձին փաստեր, օրինակ, քաղաքական միության գրասենյակի վնասելը, ընտրական վահանակի գողությունը, գրասենյակների սեփականատերերի վրա ենթադրյալ ճնշումները, գովազդային վահանակների օգտագործման խոչընդոտումը: Այս հարցերի շուրջ մենք շփում ունենք նաև համապատասխան գերատեսչությունների հետ:
- Աշխատանքի տեղավորված անձանց քաղաքական դրդապատճառներով ենթադրյալ խտրականության գործեր
Աշխատակազմի ունեցած տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ, ենթադրաբար խտրական կերպով, քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել են, կամ աշխատապես նեղել 69 մարդու: Այս մարդկանցից շատերը ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ, որպես պատճառ նշեցին նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության անդամների հետ բարեկամական, ընկերական թե լավ հարաբերությունները: Այդ թվում, մի մասը նշվածը կապում է սոցիալական ցանցերում կուսակցության առաջնորդին աջակցող գրառումների կամ մեկնաբանությունների տեղադրման / տարածման հետ:
Աշխատանքային ճնշման և աշխատանքից ազատման դեպքերի մեծ մասը գրանցվել է Սամեգրելոյում, Աջարիայում և Շիդա Քարթլիում: Մարդկանց աշխատանքից ազատել են Ներքին գործերի նախարարությունից (Գրասենյակը տեղյակ է 6 դեպքի մասին), քաղաքային ծառայություններից, տարբեր մունիցիպալիտետների ՀԻԻԱ-ներից և այլ հանրային հաստատություններից: Բացահայտվեց մասնավոր հաստատությունից աշխատանքից ազատվելու մեկ դեպք:
Քաղաքացիները նշում են, որ վերադասները ուղղակիորեն կամ ուրիշների օգնությամբ խնդրել են գրել ազատման մասին դիմում, որին ոմանք համաձայնվել են, ոմանք ՝ ոչ: Նրանցից ոմանք, ովքեր հրաժարվել են աշխատանքից հեռանալ սեփական կամքով, աշխատանքից ազատվել են այլ հիմքերով:
Ժողովրդական պաշտպանը քաղաքական դրդապատճառներով ենթադրալ աշխատանքից անօրինական ազատման 44 դեպքերի կապակցությամբ գործերը, ուսումնասիրության և արձագանքման նպատակով, արդեն փոխանցել է իրավապահ մարմիններին [4] Վրաստանի ներքին գործերի նախարարության տրամադրած պատասխանի համաձայն, 2021 թվականի սեպտեմբերի 13-ին հետաքննություն է սկսվել աշխատանքային օրենսդրության խախտման վերաբերյալ, որը նախատեսված է Վրաստանի Քրեական օրենսգրքի 169-րդ [5] հոդվածով: Հարցաքննվել է 5 անձ, որոնք հետաքննությանը տված ցուցմունքներում հաստատել են աշխատանքից ազատվելու փաստը, ինչպես նաև վկայի կարգավիճակով հրավիրվել է 40 անձ: Գործով շարունակվում են քննչական / դատավարական գործողությունները: Վերոնշյալ քրեական գործում տուժած և մեղադրյալ ոչ մի անձ չի ճանաչվել [6]: Ինչպես նաև Վրաստանի գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով ՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների, աշխատանքային իրավունքներն ենթադրյալ խախտելու 5 դեպքի առթիվ: Այս փուլում որևէ անձ տուժող կամ մեղադրյալ չի ճանաչվել [7]:
Բացի վերոնշյալից, Գրասենյակը հետաքննում է ենթադրյալ քաղաքական խտրականության 14 դեպք `կապված աշխատանքային իրավունքների տարբեր տեսակների խախտումների հետ:
- Բռնի միջադեպեր
Հատկապես լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել Դմանիսիում (Քվեմո Քարթլիում), որտեղ տուժել են «Միացյալ ազգային շարժում» քաղաքական կուսակցության երեք կողմնակիցներ, որոնցից երկուսը վիրավորվել են սառը զենքով: Այս փաստի առնչությամբ Գանթիադի գյուղում ձերբակալվել է իշխող կուսակցության մեծամասնական թեկնածուի որդին:
Ժողովրդական պաշտպանը իրավապահ մարմիններից տեղեկություն է պահանջել ևս 4 ֆիզիկական առերեսման կապակցությամբ իրականացրած արձագանքի վերաբերյալ:
- Ընտրողների ենթադրյալ կաշառում
Ինչպես նախորդ ընտրություններին, կրկին տեղեկություններ են տարածվում ընտրողներին կաշառելու վերաբերյալ: Այս փուլում Ժողովրդական պաշտպանը Վրաստանի գլխավոր դատախազություն է դիմել 5 գործի վերաբերյալ: Ըստ պատասխան նամակագրության, մեկ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն, իսկ 4 փաստով, ինչպես մեզ տեղեկացրել են ընթանում է ուսումնասիրություն [8]:
- Մամուլ և իրավապաշտպաններ
Մտահոգիչ է այն սպառնալից ու թշնամական միջավայրը, որն առկա է երկրում վերջին շրջանում լրագրողների և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների նկատմամբ: 2021 թվականի ընթացքում, բացի լրագրողների վրա հուլիսի 5-ին տեղի ունեցած հարձակումը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը տեղեկացավ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կատարված 24 ենթադրյալ հանցագործությունների մասին:
Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ նման միջադեպերի բարձր ցուցանիշն անմիջականորեն կապված է քննչական մարմինների, որոշ դեպքերում ՝ անպատշաճ արձագանքի հետ, ինչը սրում է երկրում անպատժելիության համախտանիշը: Հատկանշական է, որ Վրաստանի դատախազությունը դեռևս քրեական հետապնդում չի սկսել, 2021 թվականի հուլիսի 5-ին լրագրողների դեմ բռնի միջոցառումների կազմակերպիչների դեմ, չնայած նրան, որ Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, հրապարակավ տարածված ապացույցները, հասնում են առնվազն երկուսին մեղադրանք առաջադրելու չափանիշին: Այս առնչությամբ Ժողովրդական պաշտպանը հիմնավորված առաջարկություններով դիմել է գլխավոր դատախազին[9]:
Միևնույն ժամանակ, սովորական գործ է դարձել, որ քաղաքական պաշտոնյաները ցինիկ / վարկաբեկող վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների, հատկապես քննադատիչ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Նման դեպքերը խրախուսում են բռնությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ:
Ցավոք, բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նույնպես հանդես են եկել մի քանի հայտարարություններով, որոնք ուղղված են ժողովրդավարական զարգացման համար վճռորոշ հարցերով աշխատող հասարակական կազմակերպությունների վարկաբեկմանը: [10] Մենք բազմիցս քննադատել [11] ենք նման փաստերը և մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ միջազգային չափանիշների համաձայն ՝ պաշտոնյաները պարտավոր են ձեռնպահ մնալ իրավապաշտպանների և նրանց գործունեության դեմ ուղղված բացասական արշավից, հրապարակայնորեն ընդունեն նրանց պաշտպանության անհրաժեշտությունը և ընդգծեն իրավապաշտպանների գործողությունների կարևորությունը, նույնիսկ կառավարության հասցեին քննադատական վերաբերմունք ցուցաբերելիս:
- Մանկապարտեզներում և հանրային դպրոցներում աշխատողների իրավունքները
Ուշագրավ է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, ենթադրաբար, պետական անվտանգության ծառայության կողմից մանկապարտեզների և հանրային դպրոցների աշխատակիցների վերաբերյալ անձնական տվյալների անօրինական մշակման մասին [12]: Անթույլատրելի է անօրինական կերպով հավաքել ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, որն ամենայն հավանականությամբ օգտագործվում է նրանց քաղաքական հողի վրա հետապնդելու համար: Այս ենթադրությունը հաստատվում է նախորդ փորձով: Մասնավորապես, ընտրական շրջանում քաղաքական դրդապատճառներով մանկապարտեզների և դպրոցների տնօրենների ազատման խնդիրը ակնհայտ է նախկինում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից ուսումնասիրված գործերից [13]: Բացի այդ, քննված գործերից մեկում Ժողովրդական պաշտպանը հաստատել է խտրականություն, քանի որ պարզվել է, որ հանրային դպրոցի տնօրենի պաշտոնում դիմումատուին վերանշանակելու վերաբերյալ մերժումը պայմանավորված է եղել նրա ընտանիքի անդամների քաղաքական գործունեությամբ:
Նախընտրական շրջանում Ժողովրդական պաշտպանի համար հայտնի են դարձել չորս դեպքեր, երբ հանրային դպրոցների տնօրենների պաշտոնակատարներին չեն երկարաձգել իրենց աշխատանքային պայմանագրերը հնարավոր քաղաքական դրդապատճառներով: Դրանցից ապարատը քննչական մարմիններին տեղեկացրել է երկու փաստի մասին:
Այսպիսով, Ժողովրդական պաշտպանը կոչ է անում.
Վրաստանի դատախազությանը և Ներքին գործերի նախարարությանը
- Ժամանակին քննել են Ժողովրդական պաշտպանի ուղարկած նամակներում և հանրային աղբյուրներում նշված ՝ ճնշման, սպառնալիքների, հետապնդումների, ֆիզիկական բռնության, ընտրակաշառքի և հանցագործության այլ նշանների բոլոր ենթադրյալ փաստերը. Ձեռնարկել բոլոր արդյունավետ միջոցառումները յուրաքանչյուր դեպքում պատասխանատուներին բացահայտելու և նրանց դեմ ժամանակին իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով
- Ապահովել լայն հասարակությունը և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տեղեկացվածությունը բոլոր հանցավոր գործողությունների վերաբերյալ հետաքննության ընթացքի և առաջընթացի մասին
Կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային հաստատությունների ղեկավար անձանց
- Թույլ չտալ քաղաքական հայացքների պատճառով աշխատակիցների խտրականություն և աշխատանքից ազատում
- Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հանրակրթական համակարգին և մանկապարտեզներում աշխատող անձանց պաշտպանությանը քաղաքական ճնշումներից, խտրականությունից և ոտնձգություններից
Քաղաքական պաշտոնյաներին
- Զերծ մնալ լրագրողների և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների վարկաբեկելու քարոզարշավից: Մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ղեկավարվել միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներով:
[1] Հանրային աղբյուրներ և կուսակցությունների կողմից տրված տեղեկատվություն
[2] Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի #04-11/8857, 14/09/2021 Նամակը
[3] Օրինակ. Լագոդեխիում, Թելավիում, Ղարաջալայում, Գիորգեթիում, Կաբալայում, Խաշուրիում, Օզուրգեթիում, Սենակիում, Ծալենջիխայում, Խուլոյում, Քեդայում, Ադիգենիում, Ախալքալաքում և Նինոծմինդայում
[4] 2021 թվականի օգոստոսի 31-ի N 04-2/8451 և սեպտեմբերի 20-ի N 04-2/8982 նամակները գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը: 2021 թվականի սեպտեմբերի 21-ի N 04-2/9063 նամակը ներքին գործերի նախարարությանը:
[5] 2021 թվականի օգոստոսի 31-ի N 04-2/8451 և սեպտեմբերի 20-ի N 04-2/8982 նամակները գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը. 2021 թվականի սեպտեմբերի 21-ի N 04-2/9063 նամակը, ներքին գործերի նախարարությանը .
[6] Ժողովրդական պաշտպանի N04-11/8858, 14/09/2021 նամակը. Գլխավոր դատախազության №13/57997 23/09/2021 նամակը
[7] Ժողովրդական պաշտպանի N04-11/8858, 14/09/2021 նամակը. Գլխավոր դատախազության №13/57997 23/09/2021նամակը
[8] Ժողովրդական պաշտպանի N04-11/8858, 14/09/2021 նամակը. Գլխավոր դատախազության №13/57997 23/09/2021 նամակը
[9] Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, < https://bit.ly/3CyXHuk > [23.09.2021].
[10] Տեղեկատվությունը հասանելի է <https://bit.ly/3lSZYtD>, <https://bit.ly/3lU83hI>, <https://bit.ly/3EL8Ud9 >, < https://bit.ly/3lPBemi > կայքերում [23.09.2021].
[11] Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2019 թվականի խորհրդարանական զեկույցը, Էջ. 251, հասանելի է կայքում: < https://bit.ly/3CJscy1 > [23.09.2021], տես, Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հայտարարությունը այն միջազգային պարտավորությունների մասին, որը իշխանություններին պարտավորեցնում է աջակցել լրագրողների գործունեությանը:
[12] Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2019 թվականի խորհրդարանական զեկույց, հասանելի է https://bit.ly/3CJscy1 էջում:
[13] Տես Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2018 թվականի խորհրդարանական զեկույցը, էջ՝ 230-231, հասանելի է < https://bit.ly/2XWLkto > կայքում [23.09.2021].