Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային հարցերով դեպարտամենտի աշխատակիցները տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում
2025 թվականի հունիսին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային հարցերի բաժնի աշխատակիցներ՝ Սոֆիո Ռուսեցկին, Գվանցա Խարատիշվիլին և Նինո Յակոբիձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածաշրջանային բաժնի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանի հետ միասին հանդիպումներ են ունեցել Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների (քաղաքապետարան/քաղաքային խորհուրդ) ներկայացուցիչների, ինչպես նաև գյուղական վայրերում բնակվող կանանց հետ։
Հանդիպումների ընթացքում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները խոսել են գենդերային հարցերի բաժնի գործունեության մասին, քննարկել են երկրում կանանց իրավունքների վերաբերյալ առկա իրավիճակը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից, ինչպես նաև գյուղական վայրերում բնակվող կանանցից տեղեկություններ են լսել տարածաշրջանում ձեռքբերումների և մարտահրավերների մասին։
Հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիի մի շարք մունիցիպալիտետներում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումների պատճառով կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին դեռևս խնդրահարույց է։ Բացի այդ, գյուղական վայրերում բնակվող կանանց մեծամասնության համար առանձնահատուկ մտահոգություն է տրանսպորտի հասանելիությունը, որը բարդացնում է նրանց տնտեսական մասնակցությունը և հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային հարցերով դեպարտամենտը շարունակում է հանդիպումներ անցկացնել տարածաշրջաններում՝ կանանց իրավունքների թեմայով։