Վրաստանի Ժողովրդական պաշտպանը շնորհավորում է ձեզ Անկախության օրվա առթիվ
Այսօր Վրաստանի Անկախության օրն է, աշխարհիկ և պետական ամենակարևոր տոնը։ Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհությամբ հնարավոր դարձրին այս օրը:
1918 թվականի Վրաստանի անկախության ակտում ասվում էր, որ «Վրաստանի բռնակցման օրվանից, վրացի հայրենասերների երազանքն ազատ ու անկախ Վրաստանն էր»։ Այս նպատակին հասնելուց հետո, ցավոք, մի քանի տարում կրկին իրականացվեց Վրաստանի օկուպացիան և միայն 1991 թվականին հնարավոր դարձավ վերականգնել անկախությունը։
Մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը Վրաստանի Առաջին Հանրապետության հիմնարար արժեքն էր։ 1918 թվականի մայիսի 26-ի Վրաստանի անկախության ակտը հայտարարում էր, որ.
«Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական և քաղաքացիական իրավունքները իր հողի և ջրի վրա՝ անկախ ազգությունից, կրոնից, սեռից և սոցիալական կարգավիճակից»։
Հենց այս հիմնարար պետական նպատակի և պարտավորության կատարման վերահսկումն է իրականացնում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ինստիտուտը։
Ուժը միասնության մեջ է
Փառք Ազատությանը