Նորություններ

Իրավահավասարության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ

2022 թվականի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության վարչության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Վերին Աջարիայի, Կախեթիի, Շիդա Քարթլիի և Մցխեթա Մթիանեթիի մունիցիպալիտետների քաղաքապետարանների և ավագանիների աշխատակիցների և տեղական կրոնական և էթնիկ փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումներին քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու պարտավորությունները երկրում իրավահավասարության հասնելու գործընթացում։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները տեղի բնակչությանը տեղեկատվություն են տրամադրել հակախտրական օրենսդրության և իրավունքի վերականգնման մեխանիզմների մասին, իսկ իրենք տեղում ծանոթացել են իրավահավասարության իրավունքի իրացման խնդիրներին։

Հանդիպումներն իրականացվել են Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամի՝ «Ժողովրդական ներկայացուցչի աջակցություն ծայրահեղ աջ քաղաքականության դեմ պայքարի ուղղությամբ» նախագծի աջակցությամբ՝ Ժողովրդական պաշտպանի արևելյան և արևմտյան ստորաբաժանումների օգնությամբ։ Վերոհիշյալ տեղեկատվական հանդիպումները Ժողովրդական պաշտպանի իրավահավասարության հարցերով կրթական գործունեության շարունակությունն են, որը գրասենյակը կշարունակի ակտիվորեն պլանավորել ապագայում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)