Նորություններ

Հանձնարարականներ քաղաքացիական հավասարության և ինտեգրման նոր պետական ռազմավարության համար

2021 թվականի ապրիլի 14-ին, ժողովրդական պաշտպանը և նրան կից հանդուրժողականության կենտրոնը, անց են կացրել քաղաքացիական հավասարության և ինտեգրման նոր պետական ​​ռազմավարության վերաբերյալ, հանձնարարականների շնորհանդեսը:

Միջոցառմանը քննարկվել են, Վրաստանի ժողովրդական պաշտպանի, Ազգային փոքրամասնությունների խորհրդի (Հանդուրժողականության կենտրոն) և Սոցիալական արդարության կենտրոնի (նախկին EMC) կողմից մշակված հանձնարարականները: Ողջույնի խոսքով հանդես եկան, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդավարության, իրավունքների և կառավարման գրասենյակի (USAID / Վրաստան) փոխտնօրեն, Լորա Բերգերը:

Զեկուցողները ներկայացրեցին հիմնական առաջնահերթությունները և կենտրոնացան այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են որակյալ կրթության մատչելիությունը, քաղաքացիական և քաղաքական կյանքում հավասար մասնակցություն ապահովելը, լրատվամիջոցների և տեղեկատվության հասանելիության բարելավումը, հավասար և հանդուրժող միջավայրի խթանումը և արդարադատության մատչելիության բարձրացումը:

Շնորհանդեսից հետո մասնակիցները քննարկեցին քաղաքացիական հավասարության և ինտեգրման վերաբերյալ նոր պետական ​​ռազմավարության հիմնական ուղղությունները և քննարկեցին դրա հետ կապված հարցերը և խոսեցին ներկայացրած հանձնարարականների, ծրագրում արտացոլելու անհրաժեշտության մասին:

Միջոցառումը կազմակերպվել է՝ «Հանդուրժողականության, քաղաքացիական իրազեկման և ինտեգրման աջակցության ծրագրի (PITA) աջակցությամբ, որը Վրաստանի ՄԱԿ-ի միությունը (UNAG) իրականացնում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)