Նովրուզ-Բայրամը Վրաստանում - 2024
«Նովրուզ-Բայրամի տոնը ևս մեկ հիշեցում է այն մասին, թե որքան կարևոր է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մշակույթը պաշտպանելն ու քարոզելը, որպեսզի ստեղծվի ներառական, հանդուրժող միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն գնահատված կզգա: Էթնիկ փոքրամասնությունների մշակույթի ճանաչումն ու պահպանումը մեզ համար այն գործիքներից մեկն է, որը կմիացնի հասարակության յուրաքանչյուր անդամին և կխթանի սոցիալական միասնությունն ու բազմազանությունը»,- այս մասին Մառնեուլիում Նովրուզ-Բայրամի տոնական միջոցառման ժամանակ ասել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին։
Արևելյան երկրների մեծ մասը մարտի 21-ին նշում է գարնանային գիշերահավասարը - Նովրուզ Բայրամը: Վրաստանում Նովրուզը պետական տոն է հայտարարվել 2010 թվականից, այն ավանդաբար նշվում է էթնիկ բնույթի միջոցառումներով։