Նորություններ

Միջնորդական դասընթաց Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար

2024 թվականի հունիսին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցները USAID/Georgia Օրենքի գերակայության ծրագրի աջակցությամբ վերապատրաստվել են միջնորդության հարցերով։

Ժողովրդական պաշտպանի՝ որպես խտրականության դեմ պայքարի ազգային մեխանիզմի կարևոր լիազորություններից է բանավոր լսումներ անցկացնելը և կողմերի միջև վեճը հարթելը։ Այս գործընթացն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել միջնորդության հետ կապված գործնական հմտություններին։

Դասընթացի ընթացքում Հաշտարարների ասոցիացիայի անդամ և միջնորդ Վեկո Դոդաշվիլին մասնակիցներին ներկայացրեց միջնորդության սկզբունքներն ու տեխնիկան, արդյունավետ հաղորդակցությունը, հակամարտությունների և բանակցությունների կառավարումը, ինչպես նաև փոխշահավետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու մարտավարությունը: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներում քննարկել են գործնական օրինակներ և դեպքեր։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)