Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Հանդիպմանը խոսվել է երկրում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական բևեռացման, իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, հավաքների և արտահայտվելու ազատության ընդհանուր իրավիճակի մասին։
Ժողովրդական պաշտպանը հյուրին ներկայացրեց գրասենյակի գործունեությունը կալանավորների և կալանքի ընթացքում տուժածների իրավունքների պաշտպանության առումով։