Նորություններ

Ժողովրդական պաշտպանը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Նովրուզ Բայրամի տոնի առթիվ

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին, Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր նշում են այս օրը, շնորհավորում է Նովրուզ Բայրամի առթիվ և մաղթում ուրախություն, առողջություն և հաջողություններ։

Մարտի 21-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը այցելել է Մառնեուլիի մունիցիպալիտետ և անձամբ շնորհավորել Քվեմո Քարթլիի տարածաշրջանում բնակվող Վրաստանի Ադրբեջանցի քաղաքացիներին տոնի առթիվ։ Ժողովրդական պաշտպանը ներկա է գտնվել Մառնեուլիում տեղի ունեցած միջոցառումներին: Նա նաև հանդիպել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Գետա գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ և շնորհավորել նրանց տոնի առթիվ։

«Այսօր առաջին անգամ եմ Նովրուզի տոնին որպես Ժողովրդական պաշտպան, այստեղ գալուս նպատակը ոչ միայն տոնի կապակցությամբ շնորհավորելն է, այլև ապացուցելը, որ ձեր իրավունքների պաշտպանությունն ինձ համար առաջնահերթություն է»,- ասել է Լևան Իոսելիանին:

Նովրուզ Բայրամը գարնան գալուստի և կյանքի նորացման տոն է, որն ավանդաբար նշվում է արևելյան ազգերի մեծ մասի կողմից մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)