Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

2023 թվականի մարտի 22-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ներածական հանդիպմանը նախագահը շնորհավորել է Ժողովրդական պաշտպանին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Կողմերը խոսել են ժողովրդավարական արժեքների չափանիշների և ինստիտուտի անկախության կարևորության մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել Ժողովրդական պաշտպանին՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալելու հարցում և համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)