Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի հայտարարությունը
Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհուրդը, մտահոգված է Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի հետ կապված, ժողովրդական պաշտպանի և նրա ներկայացուցիչների համար, իրենց լիազորությունների իրականացման խոչընդոտելու պատճառով:
Խորհուրդը գտնում է, որ ժողովրդական պաշտպանը պետք է կարողանա առանց խոչընդոտների իրականացնել իր սահմանադրական լիազորությունները: Այս և ցանկացած այլ դեպքում անհրաժեշտ է, որ պետությունն ապահովի ժողովրդական պաշտպանի կողմից օրենքով նախատեսված լիազորություններն անխափան իրականացնելու հնարավորությունը:
Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհուրդը, կարևորում է օբյեկտիվ և թափանցիկ հետաքննություն անցկացնել, երեխայի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ տարածված բոլոր փաստերի կապակցությամբ և դրա արդյունքները ներկայացնել հանրությանը:
Ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհուրդը կոչ է անում, Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի հետ կապված գործընթացին անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կազմակերպություններին և անհատներին, առաջնորդվել միայն և միայն երեխաների լավագույն շահերով, այլ ոչ թե քաղաքական, գաղափարական, անձնական և այլ շահերով:
Երկրում մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշի ապահովման նպատակով, ժողովրդական պաշտպանին կից ազգային փոքրամասնությունների խորհուրդը, աջակցում է ժողովրդական պաշտպանին և ժողովրդական պաշտպանի գրասենյակին: Խորհուրդը կարևոր է համարում ժողովրդական պաշտպանի անկախության, օբյեկտիվության ու անկողմնակալության ապահովումը և ժողովրդական պաշտպանի կողմից իր լիազորությունների անխափան իրականացումը: