Նորություններ

Հոկտեմբերի 17-ը Վետերանների օրն է

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին շնորհավորում է Վրաստանի բնակչությանը վետերանների օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն և պատշաճ գնահատանք հայրենիքին իրենց նվիրումի համար։

Այս օրվա կապակցությամբ Ժողովրդական պաշտպանը հանդիպում է անցկացրել ապարատում աշխատող պատերազմի վետերանների հետ, ովքեր մասնակցել են Աբխազիայում և Սամաչաբլոյում ընթացող ռազմական գործողություններին։ Լեւան Իոսելիանին շնորհակալություն հայտնեց նրանց թէ՛ մարտի դաշտում, թէ՛ ապարատում կատարած աշխատանքի համար։

Նշենք, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն իր մանդատի շրջանակներում ակտիվորեն աշխատում է վետերանների հիմնախնդիրների և վետերանների սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ, տարբեր ժամանակներում նախապատրաստել են մի քանի սահմանադրական հայցեր։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)