Մարդու իրավունքների պաշտպանի վարչությունը ՄԱԿ-ի հետ համատեղ կազմակերպել է երրորդ փուլի Համընդհանուր պարբերական դիտարկումը՝ անցկացված լսումների շրջանակներում
2020 թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, UPR-info հասարակական կազմակերպությունը և Վրաստանի բաց հասարակության հիմնադրամը անցկացրին առցանց նախնական նստաշրջանալին լսումներ, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղեկացրեցին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին երկրում մարդու իրավունքների իրավիճակի մասին: Նաև, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները լսեցին այն հատուկ առաջարկությունները, որոնք հանդիպմանը ներկա դիվանագետների երկրները պետք է Վրաստանին տան 2021 թվականի հունվարի 26-ին Համընդհանուր պարբերական վերանայման (UPR) շրջանակներում` Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու նպատակով:
Նոյեմբերի 25-ին կայացած նախնական նիստում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերլուծական վարչության պետ Թամար Աբազաձեն զեկույցով հանդես եկավ բանտարկյալների իրավունքների վերաբերյալ և խոսեց այս առումով առկա խնդիրների մասին: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են` կանանց իրավունքները և սեռական բռնությունը, վերարտադրողական առողջության ծառայություններ, ԼԳԲՏ+ անձանց իրավունքները, երեխաների, հաշմանդամների իրավունքները, սոցիալական և տնտեսական իրավունքները, արդարադատության բարեփոխումները, իրավապահ համակարգը, փոքրամասնությունների իրավունքները, դավանանքի և կրոնի ազատություն և ռասայական խտրականություն:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Համընդհանուր պարբերական վերանայում է սահմանել, որն ուղղված է ՄԱԿ-ի անդամ պետություններում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավմանը: Այս մեխանիզմի համաձայն, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքների վիճակը գնահատվում է յուրաքանչյուր 4-5 տարին մեկ և երկրներին տրվում են համապատասխան առաջարկություններ: Հարկ է նշել, որ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը 2010 թվականից ակտիվ համագործակցում է մարդու իրավունքների հիշյալ մեխանիզմի հետ՝ թե պարբերական զեկույցներ ներկայացնելով, թե Մարդու իրավունքների խորհրդի նիստերին անմիջականորեն մասնակցելով:
Միավորված ազգերի կազմակերպությունը հունվարի 26-ին Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում երրորդ անգամ կգնահատի Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը: ՄԱԿ-ի անդամ երկրները տարբեր ուղղություններով Վրաստանին կներկայացնեն առաջարկություններ՝ մարդու իրավունքների իրավիճակը բարելավելու համար:
2020-ի հուլիսի 9-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ին այլընտրանքային զեկույց ներկայացրեց Վրաստանի համընդհանուր պարբերական վերանայման երրորդ շրջանի համար: