Նորություններ

Հանդիպումներ իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցի (Equinet) և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) ներկայացուցիչների հետ

2023 թվականի մայիսի 11-ին, պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցի (Equinet) և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) տնօրենների և քարտուղարության ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է Վրաստանում իրավահավասարության տեսանկյունից տիրող իրավիճակը, ընդգծել գրասենյակի հատուկ մանդատը և խոսել իր ապագա ծրագրերի մասին՝ որպես երկրում խտրականության դեմ պայքարի մեխանիզմ։ Քննարկվել են նաև տարեցների և հաշմանդամների իրավունքների հարցերով աշխատող խմբերի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել այս ուղղությամբ խորացնել հաստատությունների միջև հետագա համագործակցությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)