Նորություններ

Հանդիպում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ

2023 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեԼ Է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Ներածական հանդիպմանը Լևան Իոսելիանին դեսպանին ներկայացրել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի մանդատը, գործունեությունը և առաջնահերթությունները։ Խոսվել է Ժողովրդական պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի աշխատանքի առանձնահատկությունների, երկրում էթնիկ հայ բնակչության ինտեգրման, որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածության մասին։

Կողմերը քննարկել են Վրաստանում և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)