Հանդիպում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) պատվիրակության հետ
2022 թվականի մայիսի 17-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն, հանդիպել են Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խոսել է՝ Վրաստանում խտրականության վերացման, ռասիզմի դեմ պայքարի և հանդուրժողական մշակույթի ձևավորման մասին և հյուրերին ներկայացրել է այս ուղղությամբ գրասենյակի մանդատն ու փորձը։
Խոսվել է նաև Վրաստանի կառավարության բոլոր թևերի համար մշակված հանձնարարականների մասին, որոնք արտացոլված են Ժողովրդական պաշտպանի խորհրդարանական տարեկան զեկույցներում և հատուկ զեկույցներում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության մանդատին, վերանայել են երկրում ԼԳԲՏ անձանց իրավական վիճակը, էթնիկ փոքրամասնությունների կրթության հասանելիության դժվարությունները և կրոնական փոքրամասնությունների սեփականության իրավունքի պաշտպանության, այդ թվում՝ կրոնական շինությունների կառուցման իրավունքի ձեռքբերման հետ կապված մարտահրավերները:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը տարիներ շարունակ մշտադիտարկում և դրական է գնահատում Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ջանքերը՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը և հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը: