Նորություններ

Հանդիպում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի հետ

2023 թվականի նոյեմբերի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մեթյու Մորիսի հետ։

Հանդիպմանը խոսվել է «Վրաստանում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդում» ծրագրի գործունեության, տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և էթնիկ փոքրամասնությունների կողմից ինքնակառավարման մարմինների գործունեությանը ներգրավվածության հարցերի մասին։

Ժողովրդական պաշտպանը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է օկուպացիոն գծի մերձակայքում ապրող մարդկանց անվտանգության հետ կապված խնդիրների մասին, խոսել է Կիրբալիի բնակիչ Թամազ Գինթուրի սպանության և Վրաստանի այլ քաղաքացիների ապօրինի ձերբակալության փաստերի մասին և ընդգծել միջազգային դիտորդական կազմակերպությունների աշխատանքի կարևորությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)