Նորություններ

Հանդիպում Վրաստանում Եվրամիության դեսպանի հետ

2023 թվականի մայիսի 5-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Հանդիպմանը կողմերը խոսել են Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի համար մշակված 12 առաջնահերթությունների և այդ առաջարկությունների կատարման գործում Ժողովրդական պաշտպանի դերի մասին։

Դեսպանը շնորհավորեց Լևան Իոսելիանիին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և լիակատար աջակցություն խոստացավ Ժողովրդական պաշտպանի գրասենյակին՝ հետագա գործունեության իրականացման գործում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)