Նորություններ

Ժողովրդական պաշտպանի պաշտոնական այցը Բրյուսել

2022 թվականի նոյեմբերի 20-24-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալները պաշտոնական այցով գտնվում էին Բրյուսելում։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) վեհաժողովին, որտեղ քննարկվել է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ պատրաստված տարեկան զեկույցը, նախանշել ապագա ծրագրերը և խոսել Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների մասին։ Ժողովրդական պաշտպանի տեղակալ, ENNHRI-ի հաշմանդամների իրավունքների խմբի նախագահ Էկատերինե Սխիլաձեն խոսեց հաշմանդամների պաշտպանության ուղղությամբ կազմակերպության գործունեության և կարևորության մասին։

Այցի շրջանակներում Ժողովրդական պաշտպանը և Ժողովրդական պաշտպանի պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) Վրաստանի գրասենյակի թիմի վարչության ղեկավար Դորոտա Դլուչի հետ. նաև Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Լորենս Մերեգիթի, Նիկոլաս Սանդրևիչի և Մայքլ Ռուփի հետ:

Հանդիպումների ընթացքում հիմնականում խոսվել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի, Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու համար նախատեսվող և ընթացող բարեփոխումների իրականացման ընթացքի և այդ գործընթացում Ժողովրդական պաշտպանի մասնակցության մասին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)