Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալը մասնակցել է ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառմանը
2021 թվականի դեկտեմբերի 9-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից կազմակերպված վիրտուալ քննարկմանը` նվիրված Մարդու իրավունքների օրվան։
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը իր ելույթում ընդգծել է, որ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը Միացյալ Նահանգների և Վրաստանի համար ընդհանուր արժեք է։ Ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն և ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական պատասխանատու Էվան Էլիոթը քննարկեցին մարդու իրավունքների տեսանկյունից՝ ԱՄՆ-ի և Վրաստանի փորձը, այս ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքները:
Առցանց քննարկմանը մասնակցել են բարձրդասարանցիներ և ուսանողներ: