Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ
2022 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն հանդիպեցին Արևելյան գործընկերության հարցերով Նիդեռլանդների հատուկ ներկայացուցիչ պարոն Յաապ Ֆրեդերիկին, Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության համակարգող Իվետ Սեպեսին և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան՝ Մարիա Քրիստինա Վան Կոլդմանի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։ Հյուրերի առանձնահատուկ հետաքրքրությունը Եվրոպական միության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն ուղղված բարեփոխումների իրականացման ընթացքն ու Ժողովրդական պաշտպանի գնահատականներն այս գործընթացի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքականության պատասխանատուներ՝ Բարտ Վան Բերգենը և Ալեքսանդր Աքերբումը և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալ Լոուս Լամերցը։