Ժողովրդական պաշտպանի տեղակալների պաշտոնական հանդիպումները Եվրոպայի խորհրդում
2022 թվականի հունվարի 25-27-ը Ժողովրդական պաշտպանի տեղակալներ՝ Թամար Գվարամաձեն և Էկատերինե Սխիլաձեն, Ժողովրդական պաշտպանի՝ Ստրասբուրգ, Եվրոպայի խորհուրդ պաշտոնական այցի շրջանակներում, անց են կացրել զուգահեռ հանդիպումներ:
Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության ղեկավարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ղեկավար հանձնաժողովի (CDDH) քարտուղար Դեյվիդ Միլների հետ հանդիպման ժամանակ, Ժողովրդական պաշտպանի տեղակալները քննարկել են՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանձնարարականի արդյունավետ իրականացման հարցը:
Ժողովրդական պաշտպանի տեղակալ Թամար Գվարամաձեն Եվրոպայի սոցիալական խարտիայի դեպարտամենտի ղեկավար Յան Մալինովսկու և դեպարտամենտի ներկայացուցիչների հետ զրուցել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության մեջ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության առաջնահերթության, ընթացիկ գործունեության և ապագա ծրագրերի մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի «Սոցիալական և տնտեսական իրավունքների ամրապնդումը Վրաստանում» նախագիծը և այս նախագծում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը:
Արդարադատության և մարդու իրավունքների կրթության բաժնի ղեկավար, Եվա Պաստրանայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրոպայի խորհրդի HELP դասընթացների և Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի համար հետաքրքիր դասընթացների կարևորությունը։
Վրաստանում ապաստան հայցողների իրավական կարգավիճակը և այդ կապակցությամբ գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ։
Արտահայտման ազատությունը, ատելության խոսքն ու լրատվամիջոցների անկախությունը, ինչպես նաև լրագրողների դեմ կատարված հանցագործությունները, հարցեր էին, որոնց մասին Ժողովրդական պաշտպանի տեղակալները զրուցել են՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար հանձնաժողովի գործադիր քարտուղար Արտեմիզա Չիսկայի հետ:
Կենսաէթիկայի բաժանմունքի ղեկավար և կենսաէթիկայի հանձնաժողովի քարտուղար Լոուրենս Լվոֆի հետ, քննարկում է տեղի ունեցել՝ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվյեդոյի հռչակագրի իրականացման մասին։ Կողմերը քննարկել են Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կարողությունների հզորացման առումով նոր նախագծերն ու համագործակցության հեռանկարները։
Ժողովրդական պաշտպանի տեղակալները, Եվրոպայի խորհրդի մարդու արժանապատվության, իրավահավասարության և կառավարման գլխավոր տնօրինության տնօրեն Կլաուդիա Լուցիանիի և Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության գրասենյակի ավագ խորհրդական Կորնելիա Պերլասի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Մասնակցային ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդումը Վրաստանում տեղական մակարդակում» նախագծի ակտիվությունները և գրասենյակի ներգրավվածության հնարավորությունները, մարզերում մարդու իրավունքների ուղղությամբ գոյություն ունեցող մարտահրավերները:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համագործակցության և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Մարիտե Մորայի, Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի վարչության - սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վարչության, ռասիզմի և անհանդուրժողականություն դեմ պայքարի հանձնաժողովի (ECRI) և ատելության լեզվի հետ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման էր Վրաստանում իրավահավասարության ոլորտում իրավիճակը, հուլիսի 5-ի իրադարձությունները, կրոնի ազատությունը, ատելության հողի վրա հանցագործությունների հետաքննության պրակտիկան և ատելության խոսքի կիրառումը, ԼԳԲՏ+ համայնքի խնդիրները և այլ հարցեր։