Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ
2021 թվականի հունվարի 21-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Կոլասի և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ռեմի Բուալեգի հետ։
Հանդիպման կարևոր թեման էր Վրաստանի ինտեգրումը եվրոպական տարածքին և ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Խոսվել է նաև վերջին ժամանակներում մարդու իրավունքների խախտումների, ատելության կամ իրավապահ մարմինների կողմից իրականացրած հանցագործությունների հետաքննության թերությունների, իրավապաշտպանների դեմ ուղղված հայտարարությունների ու գործողությունների մասին։
Ժողովրդական պաշտպանը հյուրերին ներկայացրեց ինստիտուտի մանդատը և խոսեց մարդու իրավունքների պաշտպանության առումով Ժողովրդական պաշտպանին հասանելի մեխանիզմների մասին։