Ժողովրդական պաշտպանը հանդիպել է միջազգային համադաշնության անդամների հետ
2021 թվականի նոյեմբերի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն հանդիպել են Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրայի, Լիտվայի Սեյմի անդամ, Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և ղեկավարի տեղակալ Վիլիա Թարգամաձեի հետ:
Նոյեմբերի 12-ին Ժողովրդական պաշտպանն ու Ժողովրդական պաշտպանի տեղակալը հանդիպել են նաև Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգայի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինքնակառավարման ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի ժողովրդավարական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Քննարկվել են նաև Վրաստանի երրորդ նախագահի բանտարկության պայմանները, առողջական վիճակով պայմանավորված նրան քաղաքացիական կլինիկա տեղափոխելու անհրաժեշտությունը և անվտանգության պաշտպանության առումով գոյություն ունեցող մարտահրավերները։
Նինո Լոմջարիան հյուրերին տեղեկացրել է Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեության և մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկատվության մասին։