Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Նորվեգիայի դեսպանին
2023 թվականի ապրիլի 5-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենի հետ։
Հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ: Դեսպանը շնորհավորեց Ժողովրդական պաշտպանին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համագործակցության խորացման հույս հայտնեց։
Կողմերը համառոտ քննարկել են երկրում մարդու իրավունքների վիճակը, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեությունն ու առաջնահերթությունները. Խոսվել է նաև փոքրամասնությունների իրավական վիճակի և Ժողովրդական պաշտպանի ինստիտուտի դերի մասին Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։