Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

2023 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանի հետ։

Ներածական հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը դեսպանին ներկայացրեց գրասենյակի մանդատն ու առաջնահերթությունները, խոսվեց իրավահավասարության մեխանիզմի աշխատանքի մասին և ընդգծեց հաստատության անկախության կարևորությունը։

«ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը մենք առանձնահատուկ ուշադրություն դարձրինք այսօր մեր երկրի գլխավոր խնդրին` օկուպացիային և մարտահրավերներին օկուպացված տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության առումով»,- ասել է Լևան Իոսելիանին:

«Հաճելի էր հանդիպել Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կարևոր դեր է խաղում Վրաստանում մարդու իրավունքների, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության գործում։ Այս գործը Վրաստանի եվրոպական հետագծի կարևոր մասն է։ Մենք տարիներ շարունակ աջակցել ենք Ժողովրդական պաշտպանի գրասենյակին և ակնկալում ենք շարունակել այս համագործակցությունը», - ասաց Ռոբին Դանիգանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջև երկարաժամկետ համագործակցության հետագա խորացման և ամրապնդման հարցեր։ Լևան Իոսելիանին շնորհակալություն է հայտնել դեսպանին այն աջակցության համար, որ ԱՄՆ կառավարությունը և Ամերիկայի ժողովուրդը մշտապես ցուցաբերում են Ժողովրդական պաշտպանի գրասենյակին՝ ժողովրդավարական արժեքներ հաստատելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)