Նորություններ

Վրաստանի և Թուրքիայի օմբուդսմենները խոսել են երկարաժամկետ համագործակցության ավանդույթի շարունակման մասին

2022 թվականի սեպտեմբերի 28-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեփ Մալքոչը երկկողմ հանդիպում են անցկացրել, որում ընդգծել են Վրաստանի և Թուրքիայի օմբուդսմենների գրասենյակների միջև երկարաժամկետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը կողմերը խոսել են իրենց հաստատություններում իրականացվող ծրագրերի և նախատեսվող աշխատանքների մասին և քննարկել համատեղ համագործակցության հարցեր՝ Թուրքիայում բնակվող Վրաստանի և Վրաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով։ Խոսվեց նաև Թուրքիայում վրացիների բազմաթիվ սփյուռքի խնդիրների մասին և քննարկեցին այս ուղղությամբ համագործակցության հաջողված օրինակները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)