Նորություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տեսաուղերձը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ տարածել է հատուկ ուղերձ, որտեղ անդրադառձել է այս պահին մարդկության առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ կորոնավիրուսային համավարակին, կլիմայի փոփոխություններին և թվային տեխնոլոգիաների ներթափանցմանը կյանքի բոլոր ոլորտներում: Նրանցից յուրաքանչյուրը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ 73 տարի առաջ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը կարևոր քայլ էր մարդկության համար, և որ մարդկանց քաղաքացիական, տնտեսական, մշակութային, սոցիալական և քաղաքական իրավունքների պաշտպանությունն այսօր արդիական է, ինչպես երբևէ։

Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը միշտ պաշտպանելու է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքները, ՄԱԿ-ը կշարունակի աշխատել հանուն արդարության, հավասարության, արժանապատվության և մարդու իրավունքների։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)