ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի ժողովրդական պաշտպանին
2021 թվականի հունիսի 11-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ներկայիս ղեկավար, Աննա Չերնիշովայի հետ և քննարկել երկրում մարդու իրավունքների տեսանկյունից վերջին զարգացումները:
Հանդիպմանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը աջակցություն հայտնեց ժողովրդական պաշտպանին և ընդգծեց մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետ և անխափան աշխատանքի անհրաժեշտությունը, Վրաստանի ազգային առաջնահերթություններին հասնելու և իր միջազգային պարտավորությունները կատարելու համար:
«Այն ճշմարտությունը, որն ասում է ժողովրդական պաշտպանը, հեշտությամբ ընդունելի չէ և հեշտությամբ չի իրականացվի: Այնուամենայնիվ, հարկ է նաև նշել, որ ժողովրդական պաշտպանի գործառույթ-պարտականությունների կասկածի տակ դնելը, կասկած է առաջացնում և սահմանափակում է ժողովրդավարությունը երկրում»,- հայտարարել է Աննա Չերնիշովան, կոչ անելով կառավարությանը, լրատվամիջոցներին, միջազգային և քաղաքացիական կազմակերպություններին, օժանդակել ժողովրդական պաշտպանին իր գործառույթները կատարելիս: Այդ թվում, պետք է անհապաղ թույլ տալ ժողովրդական պաշտպանին մտնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոց: «ՄԱԿ-ը շարունակում է ժողովրդական պաշտպանին աջակցել բոլոր հարցերում»:
Նինո Լոմջարիան շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Վրաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ի գործակալություններին, ժողովրդական պաշտպանին սատարելու վերաբերյալ համատեղ հայտարարություն տարածելու համար, որտեղ հրապարակավ կոչ են անում Վրաստանի իշխանություններին թույլ տալ ժողովրդական պաշտպանին, դիտարկում իրականացնել Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում:
Վրաստանի ժողովրդական պաշտպանը, որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, ոչ միայն Վրաստանի օրենսդրությամբ, այլ ՄԱԿ-ի միջազգային պարտավորությունների համաձայն, լիազորություն ունի մուտք գործել բոլոր տեսակի փակ հաստատություններ:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարությանը, ովքեր այսօր մեր գրասենյակ այցով, վերահաստատեցին իրենց հարգանքն ու աջակցությունը ժողովրդական պաշտպանի աշխատակազմի հանդեպ:
Հանդիպմանը քննարկվել է նաև UNDP -ի և ժողովրդական պաշտպանի միջև համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում սոցիալապես անապահով բնակչության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար: