Տեղեկատվություն

Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր նամակ է հղել Վրաստանի վարչապետին` բիզնեսի և մարդու իրավունքներին վերաբերող առանձին հարցերի վերաբերյալ

2020 թվականի հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ արձագանքեց Վրաստանում բիզնեսի և Մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը և հաշվի առնելով Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների և անդրազգային կորպորացիաների և այլ բիզնես ձեռնարկությունների աշխատանքային խմբի կողմից պատրաստված զեկույցը՝ գրավոր նամակով դիմեց Վրաստանի վարչապետին:

Նամակում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում մարդու իրավունքներին առնչվող ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման ցածր տեմպի վերաբերյալ: Մինչդեռ, չնայած ձեռնարկված մի շարք միջոցառումների, ըստ տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկատվությունների, մինչ օրս բիզնեսին և մարդու իրավունքներին առնչվող ծրագրում շարադրված մի շարք հիմնական խնդիրների լուծման համար արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Բացի այդ, որոշ դեպքերում, գործակալությունների կողմից գործողությունների ծրագրով նախատեսված առաջադրանքների չկատարումը պայմանավորված է նրանով, որ խնդիրը դուրս է գալիս իրենց իրավասության սահմաններից:

Մարդու իրավունքների պաշտպանը Վարչապետին ներկայացրեց` բիզնեսի և մարդու իրավունքների գործունեության զարգացման ընթացիկ գործընթացի, ապագա ռազմավարությունների և կառավարության գործողությունների ծրագրի նպատակների համար հետևյալ տեսակետները/առաջարկությունները.

  • Կարեւոր է, որ համապատասխան պատասխանատու մարմինները միջոցներ ձեռնարկեն մինչև Գործողությունների ծրագրի ժամկետի ավարտը։
  • Ապագա ծրագրի մշակման գործընթացում աշխատանքային խումբը պետք է հաշվի առնի, որ կառավարության ներկայիս ծրագիրը ամբողջությամբ չի ընդգրկում ՄԱԿ-ի Ուղղորդող սկզբունքներով և Ազգային բազային հետազոտության մեջ ընդգրկված բոլոր խնդիրները:

Հարկ է նշել, որ արդյունավետ միջոցներ նախատեսված չեն մարդու իրավունքների խախտումները կանխելու համար՝ ընկերությունների իրավաբանական ռիսկերը արդյունավետ գնահատման պարտավորությունների (Due Diligence) մասով, և այս առումով փաստաթղթում նշվում է միայն իրազեկվածության ապահովման պարտավորությունը (առաջադրանք 25.1.27):

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել բիզնեսի և մարդու իրավունքների հիմնախնդիրների հաջորդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացում և համապատասխան հանձնարարականներ/առաջարկություններ ներկայացնել Վրաստանի մարդու իրավունքների ազգային ռազմավարություն և կառավարության գործողությունների ծրագիր մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբին:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ուսումնասիրել բիզնեսի և մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համապատասխան արձագանքել՝ օրենքով նախատեսված կարգով: Այդ թվում, տվյալ փուլում, գրասենյակը աշխատում է հատուկ զեկույցի վրա, որը վերանայում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կարգավորող օրենսդրության արդյունավետությունը և դրա համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)