Ժողովրդական պաշտպանը հատուկ զեկույց է հրապարակել ցմահ ազատազրկված բանտարկյալների վերաբերյալ
Ժողովրդական պաշտպանը հրապարակել է «Ցմահ ազատազրկված դատապարտյալների արդարադատության և պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրական և գործնական վերլուծություն» հատուկ զեկույցը։
Ժողովրդական պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես ցմահ ազատազրկվածների պատիժներն ու քրեական գործերը, այնպես էլ նրանց պատմությունը քրեակատարողական համակարգում պատիժը կրելու ընթացքում։
Այս հատուկ զեկույցի նպատակն է ընթերցողին ծանոթացնել միջազգային փորձի և Եվրոպական չափանիշների հետ ցմահ ազատազրկման, ցմահ բանտարկյալների նկատմամբ ներողամտության պայմանների կիրառման և, այսպես կոչված «Հույսի իրավունքի» ուղղությամբ: Այն նաև վերանայում է Վրաստանում գործող երաշխիքներն ու մեխանիզմները՝ կապված եվրոպական չափանիշների հետ: Ցմահ դատապարտյալների քրեական գործերի հնարավորինս մանրամասն վերանայման արդյունքում բացահայտվել են ինչպես անհատական, այնպես էլ կրկնվող թերություններ: Ներկայացված են քրեակատարողական համակարգում նկատված միտումները՝ կապված ցմահ ազատազրկված դատապարտվածների պատժի ընթացքում։
Վրաստանի քրեակատարողական համակարգում ցմահ ազատազրկման դատապարտված 89 անձանցից այս զեկույցը վերաբերում է 58 ցմահ ազատազրկվածներին, որոնք օրենսդրության համաձայն արդեն իրավունք ունեն նախաձեռնել պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի մեղմացման համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Զեկույցի վրա աշխատելու ընթացքում Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից բացահայտված նոր հանգամանքների հիման վրա քրեակատարողական հիմնարկից արդեն ազատ է արձակվել ցմահ դատապարտյալներից մեկը, ով պատիժը կրում էր 2004 թվականից։
Դատապարտյալի կողմից հանցագործություն կատարելուց հետո, Վրաստանի քրեական օրենսդրության մեջ տարբեր ժամանակներում կատարված փոփոխությունների արդյունքում, հանցագործությունների համար, որոնց համար դատապարտյալը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, նախատեսվել էր միայն ժամկետային ազատազրկում որոշակի ժամկետով։
Ժողովրդան պաշտպանի աշխատակազմը քննել է դատապարտյալի քրեական գործը և պարզելով, որ քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել հօգուտ դատապարտյալի, այդ մասին անմիջապես տեղեկացրել է դատապարտյալին:
Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատի 2024 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով դատապարտյալի միջնորդությունը բավարարվել է և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի փաստարկներով բանտարկյալի պատիժը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ, որը նա արդեն կրել է, և համապատասխանաբար նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Հուսով ենք, որ այս զեկույցի արդյունքները կօգնեն Վրաստանի խորհրդարանին, Վրաստանի նախագահին, դատարաններին, Վրաստանի արդարադատության նախարարությանը և Հատուկ քրեակատարողական ծառայությանը, ինչպես նաև բոլոր համապատասխան մարմիններին՝ լուծելու իրենց իրավասության մեջ գտնվող խնդիրները՝ արդյունավետորեն ապահովելու բոլոր ցմահ ազատազրկվածների իրավունքները։ Օրինակ՝ համաներման կամ ներման նոր ակտ հրապարակելիս, պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս, ազատման նախապատրաստման ծրագրի մասին զեկույց պատրաստելիս և այլն։
Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ արդարադատության արդար իրականացումը, ներառյալ զոհերի ընտանիքների շահերի համարժեք պաշտպանությունը, առանձնահատուկ նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ, սա չպետք է ստեղծի այնպիսի իրավիճակ, երբ ցմահ ազատազրկվածների իրավական երաշխիքները և նրանց պայմանական վաղաժամկետ ազատման հեռանկարները մնան օրենսդրության պատրանքային ձևականություններից։
Ժողովրդական պաշտպանը և Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակելու են ակտիվորեն վերահսկել բանտարկյալների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքների պաշտպանությանը։