Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն այցելել է N16 և N17 քրեակատարողական հիմնարկներ

2024 թվականի ապրիլի 2-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Ռուսթավիի թիվ 16 և թիվ 17 հիմնարկներում տեղավորված դատապարտյալների, այդ թվում՝ ցմահ ազատազրկված դատապարտվածների հետ։

Ժողովրդական պաշտպանը ստուգել է հաստատությունների ենթակառուցվածքները, բնակարանային և ընդհանուր տարածքները, ծանոթացել թիվ 16 քրեակատարողական հիմնարկում վերջին տարիներին կատարված դրական փոփոխություններին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնք առկա են հատկապես թիվ 17 քրեակատարողական հիմնարկում՝ կապված բանտարկյալների տեղավորման պայմանների հետ:

Մշտադիտարկման ընթացքում Ժողովրդական պաշտպանը հանդիպումներ է ունեցել հիմնարկների վարչակազմերի ղեկավարների հետ։

Ժողովրդական պաշտպանը շարունակելու է վերահսկել քրեակատարողական համակարգում բանտարկյալների իրավունքների պաշտպանության վիճակը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)