Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը կլինիկայում այցելել է ոստիկաններից տուժածներին

2024 թվականի դեկտեմբերի 3-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Ինգորողվայի համալսարանական կլինիկա և տեսակցել ցույցը ցրելու ոստիկանական գործողության ընթացքում տուժածներին։

Ըստ Ժողովրդական պաշտպանի՝ քաղաքացիները հիմնականում վնասվածքներ են ստացել գլխի շրջանում։

Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում Ներքին Գործերի նախարարությանը հրաժարվել բռնի ձերբակալությունների մեթոդներից և գործել միայն օրենքի շրջանակներում։ Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ժամանակին և արդյունավետ քննություն իրականացնի բռնության և անմարդկային վերաբերմունքի մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը բարձրացնելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)