Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն այցելել է Ավճալայի ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող անձանց

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանն այցելել է Ավճալայի ժամանակավոր պահման մեկուսարանում դեկտեմբերի 1-ին ձերբակալված մոտ 20 անձի։ Ըստ Ժողովրդական պաշտպանի՝ կալանավորների դեմքերին ֆիզիկական բռնության հետքեր են երևում, նույն պատկերը Ժողովրդական պաշտպանը տեսել է Դիղոմիի կալանավայրում։

«Փաստ է, որ ոստիկանությունը հաճախ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարներին ձերբակալելիս: Այդ բռնության հետքերը հնարավոր է տեսնել մարդկանց դեմքերին։ Բազմիցս կոչ եմ արել Ներքին Գործերի նախարարությանը քաղաքացիներին բերման ենթարկելու պահին չգերազանցել լիազորությունները, իսկ Հատուկ քննչական ծառայությանը՝ ժամանակին արձագանքել նման դեպքերին»,- ասել է Լևան Իոսելիանին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)