Վրաստանի Ժողովրդական պաշտպանն այցելել է Բաթումիի N3 քրեակատարողական հիմնարկ
2023 թվականի մարտի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է Բաթումիի թիվ 3 քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է ռիսկային խմբի բանտարկյալների հետ, լսել նրանց խնդիրները և խոստացել օգնել մանդատի շրջանակներում։ Նա հանդիպել է նաև հաստատության տնօրենին և քննարկել հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները։
Այցի ընթացքում Ժողովրդական պաշտպանը ծանոթացել է «Բաթումի» քրեակատարողական հիմնարկի բնակելի և ընդհանուր տարածքների ենթակառուցվածքներին։