Տեղեկատվություն

Դասընթաց «Թեգետա» հոլդինգի աշխատակիցների համար սեռական ոտնձգությունների վերաբերյալ

2024 թվականի հուլիսի 22-ին և 26-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության դեպարտամենտի աշխատակիցները, Թբիլիսիում և Բաթումիում «Թեգետա» հոլդինգի աշխատակիցների հետ անցկացրել են սեռական ոտնձգությունների թեմայով դասընթաց։

Իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչները կենտրոնացել են սեռական ոտնձգությունների բնույթի և սեռական ոտնձգությունների կանխարգելման ներքին մեխանիզմի կարևորության վրա։ Մասնակիցները լսեցին, թե ինչ է նշանակում սեռական ոտնձգություն և ինչ ձևերով է այն դրսևորվում, որոնք են դրա ճանաչման ցուցանիշները և ինչ ապացույցներով կարելի է հաստատել սեռական ոտնձգության փաստը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ողջունում է մասնավոր ընկերությունների նախաձեռնություններն ու պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու իրավահավասարության հարցերի վերաբերյալ գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքներում։ Ժողովրդական պաշտպանը իրավահավասարության ապահովման գործընթացում կարևորագույն բաղադրիչ է համարում կրթական գործունեությունն ու իրազեկման միջոցառումները և այդ առումով համագործակցում է տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)