Տեղեկատվություն

Դասընթաց բանկերի ներկայացուցիչների համար իրավահավասարության հարցերով

2022 թվականի նոյեմբերի 1-2-ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչները, Վրաստանի Ազգային բանկի և Վրաստանի բանկային ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, Վրաստանում գործող բանկերի ներկայացուցիչների համար անց են կացրել դասընթաց՝ իրավահավասարության և խտրականության արգելման հարցերի շուրջ։

Դասընթացի շրջանակներում իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին երկրում առկա չափանիշները իրավահավասարության և խտրականությունից պաշտպանվելու առումով։ Տեղեկատվություն է տրվել խտրականության բաղկացուցիչ տարրերի, խտրականության տեսակների և իրավունքի պաշտպանության մեխանիզմների մասին։ Մի քանի նիստեր նվիրված են եղել խտրականության խրախուսման և սեռական ոտնձգությունների արգելման խնդրի քննարկմանը։ Քննարկվել է նաև Ժողովրդական պաշտպանի պրակտիկան բանկային ոլորտում խտրականության դեպքերի առնչությամբ։

Ժողովրդական պաշտպանի իրավահավասարության վարչությունը շարունակում է աշխատանքը խտրականությունից պաշտպանվելու խնդիրների վերաբերյալ մասնավոր և հանրային ոլորտների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)